ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Կրկնակի հարկման վերացման հայ-ամերիկյան համաձայնագիրը պահանջարկված է

Կրկնակի հարկման վերացման հայ-ամերիկյան համաձայնագիրը պահանջարկված է
28.02.2018 | 22:29

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Լոս Անջելեսում Միջազգային հարցերով խորհրդի միջոցառման ժամանակ կառուցողական է խոսել Կրկնակի հարկման հայ-ամերիկյան նոր համաձայնագրի առնչությամբ փոխադարձ օգուտների մասին Հայ դատի ամերիկյան հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանի հնչեցրած հարցի շուրջ:

Սթիվեն Մնուչինը նշել է, որ նման համաձայնագրերի նպատակն է այնպես անել, որ «առևտրի և ներդրումների համար ոչ մի կրկնակի հարկում չլինի»: «Մենք ուզում ենք վստահ լինել, որ այլ երկրները մեր ընկերություններին արդարացի են հարկում, երբ նրանք այդ երկրներում բիզնես են անում, և հակառակը»,- հավելել է նա:

«Ես ուրախ եմ, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը և ես հնարավորություն ենք ունեցել կիսելու Կրկնակի հարկման մասին նոր հայ-ամերիկյան համաձայնագրի առավելությունները նախարար Մնուչինի հետ: Պարզ է, որ նախարարը հասկանում է հարկման առնչությամբ ընկերություններին արդարացիորեն վերաբերվելու առավելությունները»,- ասել է Հայ դատի ամերիկյան հանձնախմբի խորհրդի անդամ Աիդա Դիմեջյանը:

Դիտվել է՝ 878

Մեկնաբանություններ